Տաք թեյի շուրջ՝ ջերմ զրույց

P81219-112914.jpgԱյսօր 12-րդ դասարանի մի խումբ  սովորողներով կազմակերպել էինք հետաքրքիր և զվարճալի կլոր սեղան։ Կարծում էի՜ գլխավոր տեղում թեյախմությունն է լինելու, բայց անսպասելի շրջադարձ եղավ: Նպատակն էր խոսել, շփվել, անկաշկանդ զրուցել, ավելի մտերմիկ, քան դասաժամերին։

Նախօրոք չէինք որոշել զրույցի թեման։ Դե, թեմաներ շատ ունենք՝ քննարկելու, բանավիճելու, ասելու բան էլ կա, բայց ոչինչ չէինք պատրաստել։ Թեյը պատրաստ է, հավաքված են դասընկերներս, ուսուցիչներ. նստեցինք սեղանի շուրջ, որ վայելենք թեյը: Անսպասելի մի հարց հնչեց՝ուղղված մեզ։ Տիկին Սոֆյան էր։ Նա հարցրեց, թե դպրոցական տարիների ընթացքում ինչ հաջողությունների ենք հասել, ինչ դժվարություններ ենք ունեցել, ինչ զվարճալի, զավեշտական պատմություններ ունենք։ Ու բոլորս, իրար հերթ չտալով, սկսեցինք պատմել ծիծաղելի ու հիշվող պատմությունները։ Հերթը հասավ նաև տիկին Սոֆյային: Նա էլ պատմեց մի պատմություն կրթահամալիրում աշխատելու տարիներից։
Ջերմ թեյախմություն ստացվեց, կկարոտեմ մեր տաք զրույցները, սիրելի ընկերներիս, բոլորին։ Շատ եմ ուզում նման մտերմիկ զրույցներ էլի ունենանք, և վստահ եմ, որ կլինեն։

Բաղադրյալ բառերի ուղղագրությունը

 

Բաղադրյալ բառերի ուղղագրական առանձնահատկությունները գլխավորապես առնչվում են նրանց բաղադրիչների միասին, անջատ կամ գծիկով գրվելուն, իսկ ձայնավորների և բաղաձայնների ուղղագրության ընդհանուր կանոնները նույնն են։ Հիմնականում գործում են բաղադրյալ բառերի գրության հետևյալ սկզբունքները։ 1. Կրկնավոր բարդությունները գրվում են գծիկով, օրինակ՝ զույգ-զույգ, մեծմեծ, շերտ-շերտ, շուտ-շուտ, տեղ-տեղ։ Читать далее «Բաղադրյալ բառերի ուղղագրությունը»

Գոյականակերտ ածանցներ

Ածանց Ածանցի նշանակությունը Օրինակներ

1. -ակ 1. նվազական, փաղաքշական կամ նվաստական նշանակություն ունեցող գոյականներ 2. գործող անձ, գործիք, հետևանք ցույց տվող գոյականներ 1. գնդակ, գետակ, տնակ, իմաստակ 2. բուժակ, պահակ, արգելակ, սահնակ, օրինակ

2. -ածո գործողության հետևանք ցույց տվող գոյականներ պահածո, բրածո, հանածո

3. -ան գործող անձ, գործիք ցույց տվող գոյականներ իշխան, վիպասան, ձգան, փական, խցան

Читать далее «Գոյականակերտ ածանցներ»

Հնչյունաբանություն

1.1. ամենաէական, քրիստոնեություն, երբևիցե, ինչևէ
2. հնէաբան, պատնեշ, չէինք, առէջաթել
3. եղերերգ, ափեափ, չէնք, լայնէկրան
4. դողէրոցք, Հրազդանհէկ, չէի, անէ 

2.1. անեզր, խուռներամ, երբևէ, նախօրե
2. նրբերշիկ, լայնեզր, լուսերես, անէացում
3. բազմերանգ, օրըստօրե, հրեշ, դողէրոցք
4. ինչևիցե, եղերերգ, գեղուղեշ, աներկբա

 

Читать далее «Հնչյունաբանություն»

Սալվադոր Դալի

Դալին տարված էր Հիտլերով, այնքան, որ նույնիսկ Հիտլերին էր դա անհասկանալի: Ժամանակի բազմաթիվ սյուրռեալիստներ չէին ընդունում ֆաշիզմը, մյուս կողմից, Դալին Հիտլերին նկարում էր իր կտավներում: Դալիի կտավներից մեկը, որը շրջած վիճակում բնապատկեր է պատկերում, Հիտլերի դիմանկարն է: Ավելին, երբ նրան հարցնում են Հիտլերի մասին, նա պատասխանում է, որ ինքը Հիտլերի մասին երազում է այնպես, ինչպես տղամարդը կերազեր կնոջ մասին:

 rsz_1943px-dali_allan_warren

Մարդկային կյանքում հաճախ են լինում դեպքեր, երբ եղբայրը սպանում է եղբորը կամ հարազատներից մեկին: Այս տեսանկյունից բացառություն չէ նաև մեծանուն նկարիչ, սյուռեալիզմի ներկայացուցիչ Սալվադոր Դալին, ում կյանքի փաստերից շատերը վկայում են այն մասին, որ նա ոչ միայն «սպանել» է հարազատ եղբորը, այլև կարողացել է «խուսափել» քրեական պատժից: Սակայն ի տարբերություն այլ մարդասպանների՝ Դալիի արարքներում հանցակազմ չկար: Ասվածն առավել հասկանալի կդառնա, եթե անդրադառնանք Դալիի կյանքի որոշ էջերին:

Без названия

 

Ես եմ՝ Անահիտը

46508562_193767324891786_7027834589645111296_n

 

Բարև, ես Անահիտն եմ, 17 տարեկան։

Մի քիչ պատմեմ իմ մասին, չնայած, որ իմ համար դա ամենադժվար բանն է։ Դե, ազատ ժամանակս փորձում եմ ճիշտ օգտագործել։ Զբաղվում եմ էն ամեն ինչով, ինչն ինձ դուր է գալիս։ Հաճախ կարդում եմ գրքեր, շատ սիրում եմ նկարել, երգել, երգ լսել ․․․ Շա՜տ եմ սիրում մայրիկիս նյարդայնացնել։ Նաև սիրում եմ ճամփորդել, և այդ հնարավորությունը ինձ տալիս է կրթահամալիրս։

Читать далее «Ես եմ՝ Անահիտը»

Արտաշեսյանների Թագավորություն

Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորություն

 

Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր` Արտաշես I (ք.ա. 189-160 թթ), ծնվել է ք.ա. 230 թ.,

 

  • կազմվորումը
Մագնեսիայի ճակատամարտը Սելևկյանների և Հռոմի միջև, Սելևկյանների պարտությունը (Սելևկյան արքա Անտիոքոս երրորդ) (ք.ա. 190թ)
  1. Ապամեայի հաշտության պայմանագիր (ք.ա. 188 թ)
  2. Մեծ Հայքի, Փոքր Հայքի, ծոփքի և կոմմագենեի անկախացումը, Մեծ Հայքում` Արտաշեսը, Ծոփքում` Զարեհը (ք.ա. 189 թ)

 

  • Բարեփոխումները

 

  1. Ռազմական բարեփոխում — զորքի բաժանումը չորս մասի (արևելյան զորավարության հրամանատար էր Արտավազդ որդին, արևմտյան` իր որդի Տիրանը, հարավային` Սմբատը, հյուսիսային` Զարեհը), որը կոչվել է չորս զորավավարություն, վարչական շրջաններ կամ ստրատեգիաներ:
  2. Վարչական բարեփոխում — Երկրի բաժանումը 120 շրջանների
  3. Հողային բարեփոխում — հողաբաժան սահմանաքարերի կանգնեցումը ագարակատերերի և համայնքային հողերի միջև (ք.ա. 180թ)

Читать далее «Արտաշեսյանների Թագավորություն»